Վիշտն ամեն մեկս յուրովի է ապրում, սակայն անհրաժեշտ է ներքին ուժ գտնել և շարունակել ապրել։
1․ Ամեն դեպքում մարդը չպետք է վիշտը միայնակ տանի։ Կյանքի այդ դժվար շրջանում անհրաժեշտ է հաճախ գտնվել մոտ մարդկանց շրջապատում, ովքեր կարող են լսել և աջակցել։ Եթե ուզում եք լացել, պետք չէ զսպել արցունքները: Չի խրախուսվում հանգստացնող միջոցներ ընդունել՝ ճնշելու համար ապրումները:
2․ Եթե դուք հարազատ մարդու եք կորցրել, մի՛ մեղադրեք ձեզ տեղի ունեցածի համար, մի՛ կշտամբեք այն բանում, որ չեք հասցրել ինչ-որ բան ասել կամ անել, դա ուղիղ ճանապարհ է դեպի դեպրեսիա։ Փորձեք հասկանալ, որ դա կյանքի անխուսափելի իրավիճակ է, որը վաղ թե ուշ կարող է պատահել ամենքիս հետ։
3․ Այս շրջանում հաճախ հանդիպեք մարդկանց, ովքեր ձեզ հետ կիսում են նույն վիշտը: Խոսեք, հիշեք հեռացած մարդու հետ կապված ուրախ պահերը։
4․ Կարևոր է չներփակվել և աստիճանաբար վերադառնալ սովորական կյանքի։ Անհրաժեշտ է փորձել ազատ ժամանակը զբաղեցնել ինչ-որ բանով, որպեսզի միայնակ չմնաք ձեր վշտի հետ։
5․ Մի՛ մոռացեք, որ ձեր կողքին են մնում ձեր մյուս հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Նրանք նույնպես ձեր սիրո կարիքն ունեն։ Տվեք նրանց ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, զգացեք ձեր պատասխանատվության բաժինը: Այն մարդը, ով պատասխանատվություն է զգում, չի կարող թույլ կամ անօգնական լինել։
Ներկայացրեց «Երկուսով» հոգաբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը: