Արձակուրդները շուտով կսկսեն, և շատերն արդեն պլանավորել են իրենց ծովափնյա հանգիստը:
Որպեսզի երեխայի հետ հանգիստը լինի կատարյալ, պետք է մեկնելուց առաջ մաքսիմալ պատրաստվել: Ի՞նչ է անհրաժեշտ վերցնել ընտանիքով ծովափ գնալիս:
1. Մանկական ցանափոշի
Սա անփոխարինելի պարագա է ծովափում: Դրանով կարելի է երեխայի մարմնի վրայից հեշտությամբ մաքրել ավազը: Ընդամենը պետք է ձեռքերին մի փոքր ցանափոշի լցնել ու մաքրել ավազի հատիկները փոքրիկի նուրբ մարմնից:
2. Տակդիր
Սա անհրաժեշտ է նույնիսկ այն դեպքում, երբ երեխան դուրս է եկել տակդիր կրելու տարիքից և հեշտությամբ օգտվում է գիշերանոթից կամ զուգարանակոնքից: Կարելի է փոքրիկ խորամանկություն անել. բանալիները, հեռախոսը, գումարն ու բանկային քարտը դնել տակդիրի մեջ ու ծալել այնպես, կարծես՝ տակդիրն արդեն օգտագործված է: Վստահ եղեք՝ որևէ մեկը չի կասկածի, թե ինչ կա այնտեղ: Ձեր իրերը կլինեն ապահով վայրում:
3. Թղթե տոպրակներ
Ծովափում կարելի է սովորական թղթի տոպրակն օգտագործել պայուսակի փոխարեն: Այն քիչ տեղ է զբաղեցնում ճամպրուկում, բացի այդ, չեք ափսոսի, երբ դրա վրա հյութ կամ ջուր թափվի: Իսկ հանգստից տուն վերադառնալիս կարելի է դրանք դեն նետել:
4. Ռեզինով սավան
Այն կարող է դառնալ հիանալի խաղահրապարակ: Փռեք այն ծովափում, անկյուններում ծանր մի բան դրեք, երեխային նստեցրեք այնտեղ և խաղացեք՝ առանց կեղտոտվելու: Ահա այսպես:
5. Երկարաթև լողազգեստ
Երեխաների համար գնեք երկարաթև լողազգեստ: Դրանք նրանց կպաշտպանեն արևի ճառագայթներից, և ստիպված չեք լինի անընդհատ նրանց թևերին քսել արևապաշտպան քսուքներ:
6. Փոքրիկ վրան
Սպորտային խանութներում վաճառում են նման վրաններ: Դրանց մեջ կարող եք դնել խաղալիքներ ու ստեղծել յուրօրինակ մի խաղահրապարակ, որտեղ երեխաները զերծ կլինեն արևահարվելու վտանգից: Յուրահատուկ տնակը դուր կգա բոլոր երեխաներին:
7. Թերմոս
Թերմոսն անփոխարինելի է ծովափ գնալիս: Դրա մեջ լցրեք սառը ջուր, և այն երկար կպահպանի իր սառնությունը:
8. Ռետինե և պլաստմասսե խաղալիքներ
Ծովափի համար ամենահարմարը ռետինե և պլաստմասսե խաղալիքներն են: Ի դեպ, դրանք վերցրեք տանից կամ գնեք մինչև ծովափ գնալը: Ծովափի մոտակայքում գտնվող խանություներում այդ խաղալիքները սովորականից շատ ավելի թանկ են:
Թե ինչ դեղամիջոցներ է անհրաժեշտ վերցնել հանգստի մեկնելիս, կարդացեք այստեղ: