Ինչու՞ փոքրիկի համար ընտրել հենց «Աշտարակ-Կաթ»-ի արտադրանքը

Հարցերին պատասխանում է «Աշտարակ-Կաթ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Հովհաննիսյանը

 

Կա՞ն ապրանքատեսակներ՝ նախատեսված հենց երեխաների համար

«Աշտարակ-կաթ» ընկերությունն առաջինն է Հայաստանում, որ ներկայացրել է մանկական կաթնամթերքի ամբողջական շարքը:

Իր տեսակի մեջ եզակի է «Յոգու-Մոգու» մանկական յոգուրտների ապրանքատեսակը: Այն ոչ միայն վիտամիններով, կալցիումով, սպիտակուցներով հարուստ, սննդարար ու համեղ յոգուրտ է, այլև զվարճալի խաղալիք, որը նախատեսված է չուտող երեխաների համար: Ստեղծելով խաղալիք-յոգուրտ՝ կարծես թե վերջ ենք դրել մայրիկների ու երեխաների միջև կռվին, քանի որ ուտելու ընթացքում երեխան խաղում է խաղալիք-յոգուրտով և չի հասցնում կամակորություններ անել:

Երեխաների համար է նախատեսված նաև «Կովիկ» ապրանքատեսակը, որն առանձնանում է ցածր յուղայնությամբ, հատևաբար կանխում է ճարպակալումը և «հոգ է տանում» ձեր փոքրիկի սրտանոթային համակարգի բնականոն զարգացման մասին:

Ինչո՞վ է առանձնանում Ձեր արտադրանքը, ինչու՞ պետք է մայրիկները նախընտրեն այն

 

Մենք ունենք ամենամեծ տեսականին, որով ընտրության շատ մեծ հնարավորություն ենք ընձեռում մայրիկներին: Բացի այդ, ամբողջ արտադրատեսականու հիմնական հումքը՝ կաթը, մթերվում է 2000 և ավել մետր բարձրություն ունեցող Ալպյան մարգագետիններից, որտեղ մարդկային գործոնի  բացակայության պատճառով բնությունն այդքան էլ աղտոտված չէ: Ալպյան մարգագետիններից մթերված կաթը հարուստ է ավելի շատ վիտամիններով, առավել ևս փոքրիկների համար  այդքան անհրաժեշտ հանքանյութերով և օգտակար տարրերով: Նշեմ նաև, որ մեր ողջ արտադրատեսականին երաշխավորվում է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից:

Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել 2015-ին  և ի՞նչ է նախատեսվում  այս տարի

Հիմնադրման հենց առաջին օրվանից երեխաների առողջությունն ու անհոգ մանկությունն առաջնային արժեք է «Աշտարակ-Կաթ» ընկերության համար: Ինչպես նախորդ տարիներին, 2015 թվականին ևս իրագործել ենք բազմաթիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, որոնց հիմնական թիրախը եղել են փոքրիկները:

Տարվա ընթացքում պարբերաբար այցեր ենք կատարել մանկատներ, մանկապարտեզներ, ծննդատուն, դպրոցներ: Մեր որդեգրած սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ոչ միայն հասարակ հյուրասիրություն ենք կազմակերպել, այլ նաև մեր «Յոգու-Մոգու» հերոսների հետ միասին փորձել մեր այցը տոն դարձնել փոքրիկների համար:

2015 թվականի ուղին լի էր դժվարություններով ու փորձություններով, սակայն դժվարությունները չխոչընդոտեցին ընկերության առաջընթացին ու զարգացմանը: 2015 թվականին Մոսկվայում կայացած  «World Food 2015» և «Prodexpo 2015» ցուցահանդեսներում  «Աշտարակ-Կաթ» ընկերության մի քանի ապրանքատեսակներ, այդ թվում՝ «Յոգու-Մոգու» մանկական յոգուրտներն արժանացան որակի ոսկե մեդալի և ճանաչվեցին  Տարվա արտադրանք-2015:     2015 թվականին  «Յոգու-Մոգու» ապրանքատեսակով մասնակցել ենք նաև «Մանկության աշխարհ» ցուցահանդեսին և նորից արժանացել ենք Որակի ոսկե մեդալի:

2016 թվականին ևս նախատեսում ենք շատ ծրագրեր իրականացնել հատկապես մեր փոքրիկ սպառողների համար: