Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր՝ մանկապարտեզ ընդունվելու համար և քանի՞ երեխա է հերթագրված այս տարի

Հարցերին պատասխանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: 

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկապարտեզ ընդունելու համար:

 

Մանկապարտեզ ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

· Դիմում ծնողի կողմից

 

· Տեղեկանք ծնողի աշխատանքի վայրից /աշխատելու դեպքում/

 

· Երկու լուսանկար

 

· Երեխայի ծննդյան վկայականի պատճենը

 

· Ծնողի անձնագրի պատճենը

 Ե՞րբ պետք է դիմել, որպեսզի հերթացուցակում ժամանակին հասնի հերթը

 

Մանկապարտեզում հաշվառվելու /հերթագրվելու/ համար երեխաների տարիքային սահմանափակում չկա:

 

Ո՞ր տարիքից են ընդունում մանկապարտեզ

 

Մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը կազմակերպվում է՝  ելնելով տվյալ հաստատությունում հաշվառված /հերթագրված/ տարիքային խմբերի երեխաների քանակից:

 

Մանկապարտեզները գերբեռնված են. ի՞նչն է պատճառը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կուտակումների խնդիրը լուծելու համար

 

Մանկապարտեզներում խմբերը հնարավորինս ձևավորված են սահմանված չափորոշիչների պահանջներին համապատասխան:

 

Քանի՞ երեխա է հերթագրված այս տարի

 

Հերթագրված է շուրջ 2300 երեխա:

 

Ի՞նչ  պետք է անեն ծնողները, եթե մերժում են ստանոմ մանկապարտեզից

 

Նախադպրոցական կրթության իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին, իսկ նախադպրոցական հիմնարկները ստեղծված են ընտանիքին աջակցելու համար /«Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդվ.17.2,3/: