Հոգեբանության ոլորտում կատարված վերջին հետազոտությամբ հաստատվել է երջանիկ ու անամպ մանկության և ապագայում ինքնուրույն հաջողության հասնելու կապը:
Ինչպես հայտարարել են հետազոտության հեղինակները, այն կանայք ու տղամարդիկ, ում ծնողները կարողացել են ապահովել անհոգ ու երջանիկ մանկություն, ոչ միայն ավելի հաջողակ են, այլև զգալիորեն շատ են վաստակում: Հնարավոր է, որ դա կապված լինի այն հանգամանքով, որ լավատեսների աշխատանքի արտադրողականությունը միշտ էլ ավելի բարձր է , ինչով և կարելի է բացատրել նրանց աճն ու առաջխաղացումը:
Ankakh.com