Հետաքրքիր փաստեր երեխաների ծննդյան մասին

  1. Գրեթե յուրաքանչյուր նորածին լույս աշխարհ է գալիս երկնագույն կամ մոխրաերկնագույն աչքերով: Դա պայմանավորված է մելանին պիգմենտի բացակայությամբ, որը պատասխանատու է աչքերի գույնի համար: ժամանակի ընթացքում այդ պիգմենտն արտադրվում է, և փոխվում է աչքերի գույնը:

  2. Ռեկորդային թվով ծննդաբերություն է ունեցել անգլիացի Էլիզաբեթ Գրինհելը: Նա ունեցել է 38 հղիություն և  39 երեխաների մայր է:

 

  • Ամենաերիտասարդ մայրը Պերուի բնակիչ Լիզա Մեդինին է: Նա ծննդաբերել է 5 տարեկան, 7 ամսականում: Թե ով էր երեխայի հայրը, այդպես էլ չպարզվեց: Լիզի ծնողները դաստիարակեցին  փոքրիկին իբրև նրա եղբայր:

  • Ամենաթեթևաքաշ փոքրիկը ծնվել է 243 գրամ ծանրությամբ: Աղջիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում 2004 թվականին:

  • Երեխաների միայն 10 %-ն է  ժամանակին ծնվում, մնացածը` կամ ժամկետից վաղ, կամ ավելի ուշ:

  • Կորեայում փոքրիկի տարիքը հաշվում են՝ հիմք ընդունելով  ոչ թե ծննդյան, այլ բեղմնավորման օրը: Այդ իսկ պատճառով բոլոր կորեացիները փաստաթղթերում մոտ 1 տարով մեծ են իրենց իրական տարիքից:

  • Ամենածանրաքաշ փոքրիկը ծնվել է 2012թ-ին Չինաստանում: Նա կշռում էր 17.04 կգ: Մինչև այս ծնունդը ռեկորդակիր էր համարվում կանադացի մի փոքրիկ` 10.49 կգ քաշով: Ցավոք, փոքրիկը մահացավ ծնվելուց 11 ժամ հետո:

  • Չինաստանում թույլատրվում է ունենալ միայն 1 երեխա: Որդի ունենալը համարվում է ավելի պատվաբեր,  դրա համար էլ այնտեղ տարածված են սելեկտիվ աբորտները: Այժմ Չինաստանում  աղջիկները տղաներից 20 մլն-ով քիչ են:

  • Հղիությունների մոտ 3 %-ի դեպքում ծնվում են երկվորյակներ: Այստեղ էական է նաև ժառանգականության գործոնը: Մեր օրերում արհեստական բեղմնավորման  շնորհիվ նման հղիություններն ավելացել են:

  • Արհեստական բեղմնավորումների քանակով աշխարհում առաջատարն Ավստրալիան է:



  • Նյութն ըստ anydaylife.com կայքի