Հաղորդում է արագիլը :)

Իսկ Դուք գիտեք,  որ  համարյա յուրաքանչյուր նորածին լույս աշխարհ է գալիս երկնագույն կամ մոխրաերկնագույն աչքերով: Դա պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ դեռ չի արտադրվել մելանին պիգմենտը, որը պատասխանատու է աչքերի գույնի համար: ժամանակի ընթացքում այդ պիգմենտն արտադրվում է և փոխվում է աչքերի գույնը:

 

Իսկ այժմ վերադառնանք Հայաստան` Շենգավիթ բժշկական կենտրոնում  նախորդ շաբաթ ծնվել են  56 առողջ փոքրիկներ՝ 23 աղջիկ և 33 տղա:

Ողջունում ենք փոքրիկների հարազատներին, շնորհավորում և մաղթում անհոգ, առողջ և ուրախ մանկություն: