ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼՈՎ (1.5 - 3 տարեկաններ)
Շաբաթական 2-3 անգամ 1,5 ժամ տևողությամբ
Հինգշաբթի, Շաբաթ 16:00-18:00
- Խոսքի և բառապաշարի զարգացում
- Նախապատրաստում մանկապարտեզին
- Ստեղծագործական ունակությունների բացահայտում և զարգացում
- Ինքնուրույնության խթանում
- Որոշակի հոգեբանական խնդիրների լուծում (ագրեսիվություն, վախեր, անինքնավստահություն, կախյալություն և այլն)
- Երեխայի հոգեկան առողջության ամրապնդում և խթանում:
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ (2.5 - 5 տարեկաններ)
Շաբաթական 2-3 անգամ 1,5-2 ժամ տևողությամբ
Երեքշաբթի, Հինգշաբթի, Շաբաթ 11:00-13:00
- Հաղորդակցական և համագործակցային հմտությունների ձևավորում
- Առաջարկել և խնդրել օգնություն
- Շարժողական ակտիվության զարգացում (մանր մոտորիկա, խոշոր մոտորիկա)
- Հուզական ոլորտի զարգացում
- Ճանաչողական ակտիվության զարգացում
- Նախաձեռնողականության զարգացում
- Նորմերին ենթարկվելու ունակություն` «կարելի է», «չի կարելի», ընդունել պարզ կանոնները
- Հետաքրքրությունների և ընդունակությունների խթանում
- Ագրեսիվության և վախերիհաղթահարում
- Երեխայի հոգեկան առողջության ամրապնդում և զարգացում:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ՀԵՏՈ (4,5 - 6 տարեկաններ)
Շաբաթական 1 անգամ 2 ժամ տևողությամբ
Երկուշաբթի 16:00-18:00
- Հետաքրքիր ժամանց և ստեղծագործական ունակությունների զարգացում
- Խոսքի և հաղորդակցական ունակությունների զարգացում
- Տարիքին համապատասխան գիտելիքների ձեռքբերում
- Հետաքրքրությունների և ընդունակությունների խթանում
- Ձեռքի աշխատանք և նկարչություն զանազան նյութերով
- Հեքիաթների ունկնդրում, քննարկում, բեմադրում
- Ֆիզիկական զարգացման խթանում, շարժախաղեր:
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԴՊՐՈՑԻՆ (5 - 7 տարեկաններ)
Շաբաթական 2 անգամ 2 ժամ տևողությամբ
Երկուշաբթի, Հինգշաբթի 14:00-16:00
- Հասակակիցների և մեծահասակների հետ շփման կարողությունների և հմտությունների յուրացում
- Պատշաճ ինքնագնահատականի ձևավորում և ինքնավստահության բարձրացում
- Հիշողության, ուշադրության, մտածողության և երևակայության զարգացում
- Խոսքի զարգացում
- Ռիթմի զարգացում
- Վարվելակերպ
- Ձեռքի աշխատանքներ, ստեղծագործելու ունակության բացահայտում և զարգացում
- Ծանոթացում շրջակա աշխարհին
- Հուզակամային ոլորտի զարգացում
- Ուսման նկատմամբ հետաքրքրության և դրական վերաբերմունքի ձևավորում
- Հետաքրքրությունների և նախասիրությունների բացահայտում, զարգացում:
ԵՍ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ (7-12 տարեկաններ)
Շաբաթական 2 անգամ 2 ժամ տևողությամբ
Չորեքշաբթի, Ուրբաթ 16:00-18:00
- Շփման հմտությունների զարգացում
- Քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում
- Հանդուրժողականության ձևավորում
- Ինքնաճանաչման և ինքնավերլուծության հմտությունների ձևավորում
- Կոնֆլիկտի հաղթահարման հմտությունների զարգացում
- Ինքնակարգավորման հնարքների տիրապետում
- Ստեղծագործական ունակությունների զարգացում
- Նպատակադրման և իրագործման հմտությունների յուրացում
- Հոգեկան առողջության ամրապնդում և զարգացում
- Սթրեսի ինքնուրույն հաղթահարման հմտությունների մարզում
- Շրջակա միջավայրի ճանաչում:
ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ.
- զարգացնող խաղեր,
- շարժախաղեր,
- ինտերակտիվ վարժություններ
- ստեղծագործական նյութեր,
- հեքիաթներ,
- մանուկների ձեռքի զարգացմանը համապատասխան մատիտներ, ֆլոմաստերներ,
- ավազ, խմոր, բնական ներկեր և նյութեր և այլն:
ԶԵՂՉԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ.
- միևնույն ընտանիքից երկու երեխայի համար,
- միակողմանի ծնողազուրկ երեխաների,
- միայնակ ծնողների երեխաների,
- հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների,
- հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
ՊԱՅՄԱՆՆԵՐ.
- Խմբում առավելագույնը 6 երեխա է:
- Ժամերը կարող են որոշակի փոփոոխությունների ենթարկվել երեխաների քնի ռեժիմի հետ կապված:
- Շաբաթական մեկ այցելությամբ խմբակի արժեքը` 10000 դրամ, 2 այցելությամբ` 18000, երեք այցելությամբ` 26000 դրամ է:
- Մեկ այցելութան արժեքը 2500 դրամ է:
- Խմբակները վարում են մանկական հոգեբանը, հատուկ հոգեբանը, լոգոպեդը:
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 58 48 38 կամ 093 062 063 հեռախոսահամարին:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Մոսկովյան 21, բն 5