Հունիսի 1-ը «Երկուսով» կենտրոնում տեւելու է 1 շաբաթ. միջոցառումների ցանկ

ՀՈՒՆԻՍԻ 1
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժամը` 10:00-18:00

Կենտրոնը կհյուրընկալի տարբեր տարիքի երեխաների` անկախ վարքի, հուզական և իմացական ոլորտի խնդիրներից: Խաղալու ենք ավազով, գունավոր խմորով, հեքիաթներ ենք պատմելու, նկարելու ենք և անելու ենք ամեն բան երեխայի օրը իսկական տոն դարձնելու համար:

ՀՈՒՆԻՍԻ 3

ԿԻՆՈԴԻՏՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ, «ՏԵՄՊԼ ԳՐԵՆԴԻՆ»
Ժամը` 15:00

 

Ֆիլմը պատմում է աուտիզմ ունեցող մի մարդու մասին, ով, չնայած իր խնդրին, դարձավ առաջատար մասնագետ, պրոֆեսոր և ապացուցեց, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է հասնել զգալի հաջողությունների: Հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս խնդրով, ովքեր ունեն աուտիզմով երեխա կամ մտերիմ:

ՀՈՒՆԻՍԻ 4
«ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ ՈՉ ՈՔԻ ՉԱՍԵՍ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ
Ժամը` 14:00

Խոսելու ենք այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է դեռահասներին: «Բամբասելու» ենք ծնողներից, տատիկ-պապիկներից ու այն բոլոր մեծահասակներից, ովքեր խելագարության են հասցնում մեզ, փորձելու ենք հասկանալ, թե ինչպես է պետք վարվել, երբ ծնողներն անարդարացի են վարվում մեզ հետ, երբ ստիպում են զայրանալ, երբ չեն հասկանում մեզ, երբ անհարմար վիճակի մեջ են դնում, երբ վախեցնում են ու բարկանում մեզ վրա:

ՀՈՒՆԻՍԻ 5
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժամը` 17:00

Վայ, երեխան կմրսի, կհիվանդանա, խաղալիս կընկնի, վայ, քիչ կուտի, ուշ կվերադառնա տուն, հանկարծ վատ շրջապատ կընկնի, հետը մի վատ բան կպատահի. խոսելու ենք ծնողական վախերի և դրանց ձևավորման հարցում զանգվածային մեդիայի դերի մասին:

Ի դեպ, հրավիրում ենք նաև ձեր երեխաներին, ովքեր իրենց ժամանակը կանցկացնեն մանկական սենյակում խաղալով:

ՀՈՒՆԻՍԻ 6
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ժամը` 15:00

Մանկական հաշմանդամություն
Մեր կարողությունները
Կրթություն բոլորի համար

 

 

Անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել տվյալ օրվա համար:
Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Հեռ.՝ 010 58 48 38
Հասցե՝ Մոսկովյան 21, բն. 5 (Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ)