Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում հունվարի 20-ին եռյակ է ծնվել:
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 21-ին, հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշեց, որ երիտասարդ կինը 6 տարվա անպտղությունից հետո արտամարմնային բեղմնավորմամբ 2 աղջիկ եւ 1 տղա է ունեցել: