Նյու Յորքում յուրաքանչյուր չորրորդ երեխան ապրում Է այնպիսի ընտանիքում, որի միջոցները չեն բավականացնում սննդի համար: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել Է New York Daily News թերթը:
Հրատարակությունը, հղում անելով Crain's New York հետազոտական ընկերությանը, գրում Է, որ 2008-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակաշրջանում նման ընտանիքներում ապրող երեխաների թիվը հասել Է 500 հազարի, ինչը 37 տոկոսով ավելի Է, քան նախորդ երեք տարիների ընթացքում:
«Նյու Յորքում աղքատության մեջ ապրող մարդկանց թվաքանակն ավելի Է մեծ Է, քան Ֆիլադելֆիայի բնակչությունը»,- New York Daily News-ը մեջբերել Է Սովի դեմ պայքարի Նյու Յորքի կոալիցիայի տնօրեն Ջոելա Բերգի խոսքը : Նա նշել Է, որ այժմ
Նյու Յորքի քաղաքային իշխանությունները աղքատներին օգնելու ծրագրի շրջանակներում պարենային կտրոններ են հատկացնում միրգ եւ բանջարեղեն ձեռք բերելու համար: Ըստ թերթի տվյալների՝ ընթացիկ տարում 3,5 մլն դոլարի այդպիսի կտրոններ են բաշխվել, ինչը 1,5 միլիոնով ավելի Է, քան 2009 թվականին:
Թեեւ տնտեսական անկման փուլի ավարտից հետո ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել Է, ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են հայտնվում գոյամիջոցներից զուրկ վիճակում: Ինչպես գրում Է New York Daily News-ը, խնդիրն այն Է, որ նրանք շատ երկար են մնացել առանց աշխատանքի, եւ նրանց խնայողություններն ամբողջովին սպառվել են:
Այժմ քաղաքում չունեւորների համար գործում Է 1,1 հազար անվճար խոհանոց: 2011 թվականին անցյալ տարվա համեմատությամբ 12 տոկոսով ավելի շատ կարիքավորներ են դիմել բարեգործական կազմակերպությունների օգնությանը: