4-ամյա բրիտանացին 190 գիրք է կարդացել և ունի նույն IQ-ն, ինչ Ալբերտ Էյնշտեյնը և Բիլ Գեյթսը

Բրիտանացի 4-ամյա տղան հասցրել է 190 գիրք կարդալ և զարգացնել նույն IQ-ն (մտավոր զարգացման գործոն), ինչպիսին Ալբերտ Էյնշտեյնը, Բիլ Գեյթսը և Սթիվեն Հոքինգը:

Ինչպես ներկայացնում է Russian Today-ը՝ New York Daily News-ին հղումով, Միացյալ Թագավորության Բարնսլի քաղաքի բնակիչ Շերվին Սարաբին հրաշամանուկ է, որը վերջերս 160 միավոր է (բացառիկ մտավոր ունակություններ) վաստակել ինտելեկտի

գնահատման թեսթի ժամանակ:

Երեխայի մտավոր ունակությունների մակարդակը զարմացրել է հոգեբաններին, ովքեր կարծիք են հայտնել, որ այն հավասար է գիտնական Ալբերտ Էյնշտեյնի, գործարար Բիլ Գեյթսի և տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի ունակությունների մակարդակին:

Թեև երեխաների մեծամասնությունը 4 տարեկանում դպրոց չի հաճախում, Շերվինը սկսել է 3 տարեկանից և ուսանել այնպիսի նյութերով, որոնք նախատեսված են 8-9 տարեկան երեխաների համար: Բացի այդ՝ 3 տարեկանում նա դարձել է Mensa տաղանդավորների միջազգային կազմակերպության անդամ:

Տաղանդավոր երեխան խոսել սկսել է դեռ 10 ամսականում, իսկ 2 տարեկանում նա արդեն իմացել է ողջ քարտեզը՝ աշխարհի բոլոր երկրներով, կարողացել է բացատրել, թե ինչպես են գործում հրաբուխներն ու առկայծում աստղերը:

Բրիտանացու մոր Ամանդա Սարաբիի խոսքով՝ տղան 190 գիրք է կարդացել, որոնցից ամենաշատը հավանել է հանրագիտարանը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում նորանոր թեմաներ բացահայտել:

Աղբյուրը`Tert.am