Բոտոքսը ոտքի է կանգնեցրել մանկական ցերեբրալ կաթվածով հիվանդ երեխային

Բոտոքսն օգնել է մանկական ցերեբրալ կաթվածով հիվանդ 3 տարեկան երեխային ոտքի կանգնել: 
Փոքրիկ Էյդեն Ֆարելը ծնվել էր ծանր հիվանդություններով: Նա առանց ցավի չէր կարողանում մեկնել ոտքերը: Երեխայի ծնողները որդուն բուժելու հնարավորություններ էին փնտրում, երբ, ի զարմանս իրենց, պարզեցին, որ բոտոքսը կարող է օգնել։ Այս մասին գրում է New York Daily News-ը:
Ներարկումները, որոնք կիրառվում են կոսմետոլոգիայում կնճիռների դեմ պայքարի նպատակով, օգնում են թուլացնել մկանները,

ինչպես նաև արգելափակում են նյարդային գրգիռները: Այդ պատճառով երեխան կարող է տեղաշարժվել ինքնուրույն՝ առանց ցավի զգացողության ամեն քայլի ընթացքում: 
Երեխայի մայրը՝ Սառա Ֆարելն, ասում է, որ ինքը պատկերացնել անգամ չէր կարող, որ Էյդենն ինքնուրույն կարող է քայլել: 
Կնոջ խոսքերով՝ իր համար միևնույն է, թե ինչ դեղամիջոց է օգտագործվում բուժման համար, գլխավորն իր որդուն դա օգնի: 

Բժիշկները ծնողներին նախազգուշացրել էին, որ բոտոքսով բուժելու դեպքում հաջողության հասնելու 50 տոկոս հնարավորություն կա։
18 ամիս սպասելուց հետո տղան անցավ 12 ներարկումից բաղկացած կուրս: 
Սակայն փորձագետները նշում են, որ բոտոքսը գործում է 4-6 ամսվա ընթացքում, իսկ հետո սպազմերը վերադառնում են:

 

Աղբյուրը` www.1in.am