Երեխայի ավելորդ քաշի պատճառը ծնողի անուշադրությունը կարող է լինել

Վաղ հասակում տղա երեխաների հոգեբանական խնդիրները տարիներ անց կարող են ավելորդ քաշի պատճառ հանդիսանալ: Գիրանալու վտանգը երկու անգամ մեծանում է:

Ըստ ամենայնի`գեր տղամարդիկ մանուկ հասակում ուշադրության պակաս են ունեցել: Սա բացահայտել են Մասաչուսեթս համալսարանի բժշկական դպրոցի հոգեբանները:

Փորձագետները 111 մասնակիցների  շրջանում հետազոտություն են անցկացրել: Մասնակիցներին սկսել են

հետազոտել, երբ նրանք դեռ 8 տարեկան էին, հիմա նրանք արդեն 41 տարեկան են: Վերջիններիս 2 խմբի էին բաժանել` նրանք, ովքեր մանուկ հասակում ուշադրության պակաս են ունեցել, իսկ մյուս խմբում` ովքեր այդպիսի խնդիր չեն ունեցել:

Առաջին խմբի տղամարդկանց մոտ ճարպակալում է սկսվել: Նրանք 8.6 կիլոգրամով ավելի ծանր էին կշռում, քան իրենց հասակակիցները:

Ծնողներին խորհուրդ է տրվում աչքաթող չանել երեխաներին, ինչ էլ որ լինի:

Աղբյուրը`http://life.panorama.am