Մասիսի ծննդատանը լույս աշխարհ եկած 5.5 կգ քաշով և 60 սմ հասակով տղան արդեն տանն է։ Մարկը ընտանիքի երկրորդ զավակն է։
Տան տատիկը՝ Վարդանուշ Արամյանը, ժպիտը դեմքին է ընդունում թոռնիկին այցելության եկող հյուրերին, իսկ աչքալուսանք տվողին՝ այս բարեմաղթանքն է հղում՝ «Թող տարոսը լինի բոլոր բոլորին»։
Փետրվարի 10–ին Մասիսում բնակվող Արամյանների ընտանիքում ծնվել է երկրորդ արու զավակը՝ 5 կգ 500 գրամ քաշով և 60 սմ հասակով։ Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով։ Փոքրիկն արդեն տանն է։ Վայելում է ընտանիքի անդամների հոգատարությունը։
«Նախավերջին էխոյի ժամանակ ասացին, որ պտուղը մեծ է` այն ժամանակ արդեն 3.5 կգ։ Բայց ինձ համար դա այդքան էլ զարմանք չէր։ Ունենալուց արդեն մի քանի օր առաջ արված էխոն ասաց, որ մոտ 5 կգ է քաշը»։
Մարկի ծննդյան նախապատրաստությունները տեսնելիս մայրը կողքից հորդորները չի լսել, լսել է սրտի թելադրանքին ու միանգամից երեք ամսական երեխայի հագուստներ է գնել։
« Շորերը գնելու ժամանակ ասում էին` փոքր երեխայի շոր ընտրի։ Բայց ոնց որ սիրտս վկայեր։ Դրա համար ամեն շոր վերցնելիս մեխն էի ընտրում»։
29 տարեկանում երկրորդ անգամ մայրացած Լուսանուշն այնքան էլ զարմանք չի ապրել 5 կգ քաշը լսելիս։ Ասում է` Մարկն իրեն է նման, ինքն էլ է մեծ քաշով ծնվել. « Անձամբ ես 5 կգ եմ ծնվել։ Եղբայրս, քույր ևս ծանր քաշով ենք ծնվել»։
Հղիությունը լավ եմ տարել, բոլոր տեսակի աշխատանքներն էլ կատարել է։ Ծանր հղի չեմ եղել` մայրական բերկրանքը վայելելով ասում է Լուսանուշը։ Միակ դժվարությունը ծանրությունն է եղել, այն էլ վերջին օրերին։ Մարկին տանն արդեն «արջուկ» են ասում։ անգամ սոված ժամանակ լացի ձայնը չի լսվում` ասում է մայրը, որին երեխային խնամելիս օգնում է սկեսուրը, դե ամուսինն էլ տան ապրուստ վաստակողն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։