Հունվարի 1-ին Գեղարքունիքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 11 երեխա

2013-ի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 11 երեխա՝ 9 աղջիկ և 2 տղա: Հունվարի 1-ին 4 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 3 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 3 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 1 երեխա՝ Սևանի հիվանդանոցում:

Ճամբարակի բժշկական կենտրոնում այս տարվա առաջին օրը ծնունդ չի գրանցվել: 

Լույս աշխարհ եկած 2 տղա երեխաներից 1-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, մյուսը՝ Սևանի հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Աղբյուրը` www.emedia.am