Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այսպիսով՝ մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցվի պետության կողմից:
Նախագիծն ընդունվեց 89 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: