Գույն ու բնավորություն. երեխայի նախընտրած գույնը շատ բան կարող է պատմել նրա մասին. մաս 1

Յուրաքանչյուրն ունի իր սիրելի գույնը, երեխաներն էլ բացառություն չեն:

Փորձեք ուշադրություն դարձնել՝ ձեր փոքրիկն ինչ գույնի մատիտ, ինչ գույնի հագուստ  է նախընտրում: Սիրելի գույնը շատ բան կարող է պատմել երեխայի բնավորության մասին: Եկեք պարզենք՝ որ գույնն ինչ է նշանակում:

Կապույտ

Կապույտի երանգները նախընտրող երեխաները բնավորությամբ խաղաղ և հանգիստ են: Նրանք շատ բարեհամբույր են, քմահաճ չեն: Որպես կանոն՝ այս գույնը նախընտրող երեխաներն իրենց տարիքից ավելի հասուն են երևում և ունենում են լայն աշխարհհայացք: Նրանք չեն նախընտրում ակտիվ խաղեր: Մուգ կապույտը նախընտրող երեխաներն ավելի շատ են հակված մելանխոլիայի: Նրանց հաճախ կտեսնեք առանձնացած սեփական մտքերի հետ:

Մանուշակագույն

Մանուշակագույնը նախընտրող երեխաներն ավելի շատ են հակված ստեղծագործելու: Նրանք սիրում են նկարել, պլաստիլինից տարբեր առարկաներ պատրաստել, պարել, երգել: Նրանք արտիստներ են ինչպես կյանքում, այնպես էլ բեմում:

Դեղին

Դեղին գույն են նախընտրում երազողները: Այս երեխաներն ունեն հարուստ երևակայություն, նրանք հաճախ իրականությունից կտրվում են ու ապրում իրենց ստեղծած աշխարհում: Այս գույնը նախընտրողների շրջանում շատ են գործարարներն ու քաղաքական գործիչներն, այնպես որ ձեր երեխան կարող է նման հավակնություններ ունենալ: Այս երեխաները կյանքում տրամադրված են հաղթանակների:

Վարդագույն

 

Վարդագույնը հիմնականում նախընտրում են աղջիկները և սա խոսում է երեխայի հուզականության մասին: Եթե վարդագույնը նախընտրում են տղաներն, ապա նրանք հեշտ վիրավորվող ու էմոցիոնալ են: Նրանք դժվարությամբ են շփվում մյուս երեխաների հետ: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխային ու նրա պահվածքին: