Սիրելի ընթերցողներ, այսուհետ գինեկոլոգին ուղղված ձեր հարցերին կպատասխանի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը: Նախքան կհրապարակվի մասնագետի պատասխանների առաջին խմբաքանակը, Պավել Սոցկիյն իր ողջույնի խոսքն է հղում «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին.
«Ես Պավել Սոցկիյն եմ` մանկաբարձ-գինեկոլոգ, ով սիրով առաջարկում է Ձեզ իր օգնությունը` վիրաբուժական գինեկոլոգիայի, պրոֆիլակտիկայի, ախտորոշման և լայն տարածում ունեցող
Իմ աշխատանքում փորձում եմ հնարավորինս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր այցելուին: Դա ենթադրում է բուժման և հետազոտությունների օպտիմալ շրջանակի ընտրություն, որն ապացուցողական բժշկության տեսանկյունից առավել արդյունավետ, մատչելի և կիրառելի կլինի տվյալ հիվանդի համար:
Շատ հաճախ գործ ենք ունենում այնպիսի հիվանդների հետ, ովքեր չգիտեն, թե ում է պետք դիմել իրենց խնդրով:
Իմ կարծիքով` այսպիսի իրավիճակի առաջացման պատճառներից մեկը ժամանակակից բժշկության ընձեռած
հնարավորությունների մասին բավարար տեղեկությունների պակասն է: Այդ տեղեկությունների պակասը հանգեցնում
է լրջագույն սխալների, ոչ ադեկվատ կամ ուշացած բուժման: Այդ պատճառով էլ այստեղ կփորձենք լույս սփռել
մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում առավել կարևոր հարցերի վրա:
Դուք հնարավորություն ունեք ազատորեն տալ Ձեզ հուզող բոլոր հարցերը և, իհարկե, այցելել խորհրդատվության:
Մենք միասին կփորձենք լուծել Ձեր առողջական խնդիրները:
Հարգանքով՝ Պավել Սոցկիյ »