Հայերը սկսել են քիչ երեխաներ ունենալ: Հայաստանում ծնելիության նվազման օբյեկտիվ պատճառները շատ են` սկսած սոցիալ-տնտեսական խնդիրներից, վերջացրած Հայաստանի
եվրոպականացումը:23-ամյա Արթուրն ունի վեց հորեղբայր, չորս հորաքույր, մայրական կողմից գրեթե նույնքան հարազատներ, իսկ նա` ընդամենը երկու քույր:
«Միշտ երազել եմ եղբայր ունենալու մասին: Քույրերիս հարցում բախտս
Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը գտել է այն փաստարկը, որի պատճառով 19-րդ դարավերջին ու 20-րդ-ի սկզբին հայերը շատ երեխաներ էին ունենում:
«Հայաստանն այդ տարիներին խիստ ագրարային երկիր էր, բնակչության մեծ մասն ապրում էր գյուղերում, քաղաքներ էին Շուշին, Գյումրին, ինչ-որ չափով էլ Երևանը, ապրուստի միջոցներն էլ հիմնականում գալիս էին գյուղերից, գյուղատնտեսական զբաղմունքներից: Ընտանիքի բարեկեցությունն ինչ-որ չափով կապված էր ընտանիքի անդամների քանակից: Ւնչքան շատ էին ընտանիքի անդամները` օգնող ձեռքերը, այնքան շատ էր եկամտի ակնկալիքները»,-բացատրում է ազգագրագերտը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչի խոսքով` հենց դրա համար էլ Հայաստանում ընտանիքները եղել են բազմամարդ, իսկ ավելի վաղ շրջանում կային գերդաստաններ, որոնք 70-100 հոգով ապրում էին նույն հարկի տակ: Իսկ ահա 1880-ականներից սկսել են ապրել առանձին-առանձին, ավելի փոքր ընտանիքներով, բայց փոքր ընտանիքներն էլ, ըստ երևույթին, եղել են 20 հոգուց բաղկացած, ինչը մեր օրերում դժվար է պատկերացնել:
«Մեր երիտասարդները սովորել են մի բան, որն արևմուտքի համար վաղուց ընդունված էր` ապրել ծնողներից առանձին: Չնայած նրանցից շատերը չունեն սոցիալական այն ամուր հենքը, որով կկարողանան ընտանիք կազմել: Տղաների մի մասն էլ առանց ընտանիք կազմելու է դուրս գալիս երկրից և չի վերադառնում»,-ևս մեկ պատճառ նշեց ազգագրագետ Հոբոսյանը:
Պատճառներից կարելի է առանձնացնել նաև ժամանակի ընթացքում ընտանիքում հայ կնոջ դերի փոփոխությունը:
«Այն ժամանակվա կինը չուներ այսօրվա «անձնական կյանք» հասկացությունը: Կոլտնտեսային շարժումից հետո միայն իգական սեռն ինչ-որ չափով մտավ հասարակություն, դպրոց, գործարան, ինչի հետևանքով էլ ստացվեց այսօրվա պատկերը»,-ասում է Հոբոսյանը:
Մասնագետների կարծիքով` ծնելիության նվազման պատճառներից են նաև հղիության արհեստական ընդհատումներն ու անպտղությունը:
«Անպտղության դեպքերը շատ-շատ են: Ահռելի մեծ թվերն հանդիսանում են ծնելիության նվազման գլխավոր պատճառներից մեկը, որը, ցավով պետք է նշեմ, կազմում է շատ մեծ տոկոս»,- ասում է գիեկոլոգ Նաիրա Վարդանյանը:
Գինեկելոգի խոսքով` աբորտների հիմնական պատճառն անցանկալի հղիությունն է, իսկ անպտղության պատճառները շատ-շատ են` ցուրտ ու մութ տարիների հետևանքները, հորմոնալ խանգարումները, ինֆեկցիաները (արտագնա աշխատաքի գնացած տղամարդիկ իրենց հետ բերում են սեռական բազմաթիվ ինֆեկցիաներ), էկոլոգիական և սննդային խնդիրները:
«Ուրախությամբ պետք է ասեմ, որ եթե հիմա ծնունդների աճը համեմատենք մի քանի տարի առաջվա թվի հետ, ակնհայտ աճ կնկատենք: Եթե մի քանի տարի առաջ առավելագույնը երկու երեխան էր, ապա հիմա նաեւ երրորդ երեխայի մասին են մտածում»,- ասում է Վարդանյանը:
Արթուրը, ում համար երազանք էր մեկ-երկու եղբայր ունենալը, ասում է, որ ինքը վեց երեխա է ունենալու` երեք աղջիկ, երեք տղա.
«Ես ուզում եմ, որ իմ երեխաները չունենան այն երազանքը, որը ունեցել եմ ես: Իսկ դրա համար պետք է ունենալ սոցիալական լավ պայմաններ, ինչն էլ փորձում եմ ստեղծել, որից հետո էլ ընտանիք կկազմեմ»-ասում է նա:
Անի Ասատրյան