Բժիշկները զգուշացնում են՝ Crocs կոշիկները վտանգավոր են առողջության համար

2000-ական թվականներին Crocs կոշիկներն իսկական հեղափոխություն էին: Մինչ օրս վաճառվել է ավելի քան 300 միլիոն զույգ կոշիկ՝ 90-ից ավելի երկրներում:

Չնայած ոչ այնքան գրավիչ տեսքին, Crocs-ը սիրվեց շատերի կողմից: Դրանք հեշտ է խնամել, ջրից չեն վնասվում և հարմարավետ են: Այդ պատճառով էլ այն սկսեցին հագնել թե մեծերը, թե փոքրերը, գրում է The Sun-ը:

 

Սակայն մասնագետների խոսքով՝ այս կոշիկները վտանգավոր են իրենց հարթ տակացուի պատճառով: Իլինոյսից Ոսկորների ու անոթների ինստիտուտի բժիշկ Մեգան Լիխին ասում է. «Ցանկալի չէ ամեն օր հագնել Crocs կոշիկներ: Դրան չեն պաշտպանում կրունկի հատվածը: Բացի այդ, դրանք ոտքին ամուր չեն նստում և մարմնի ամբողջ ծանրությունն ընկնում է ոտնաթաթերի վրա»,-ասում է բժիշկը՝ զգուշացնելով, որ դա վտանգավոր է ջլերի համար, դեֆորմացվում են ոտքերի մատները, առաջանում են եղունգի խնդիրներ: Ընդհանրապես, բոլոր տեսակի բաց կրունկով կոշիկները նման խնդիրներ կարող են առաջացնել:

 

Նշենք նաև, որ Crocs-ը 8-10 ժամից ավելի հագնել չի կարելի:

Աղբյուրը`Ankakh.com