Դեկտեմբերի 11-ը բեղմնավորման համար տարվա լավագույն օրն է

Նոր հետազոտության համաձայն` հենց դեկտեմբերի 11-ին մոլորակում ավելի շատ կանայք կբեղմնավորվեն, քան տարվա ցանկացած այլ օր: Ծնունդների մասին գրառումները վկայում են, որ սեպտեմբերի 16-ին ամենաշատ երեխաներն են ծնվում: Հղիության միջին ժամկետը 40 շաբաթ է, և դեկտեմբերի 11-ից սեպտեմբերի 16-ը հենց այդքան է: Նշանակում է` դեկտեմբերի 11-ը տարվա

ամենպտղաբեր օրն է: Դեկտեմբերին ամենաշատ բեղմնավորումներն են լինում. բոլոր պլանավորված երեխաների 9 %-ի կյանքը սկիզբը դրվում է հենց այդ օրը, հայտնում է raut.ru-ն:

Գիտնականների պնդմամբ` ձմեռն ավելի պտղաբեր շրջան է, քան ամառը, քանի որ ցուրտ եղանակին սերմնահեղուկի որակը լավանում է: Կան սեպտեմբերի 16-ին ծնված շատ հայտնի մարդիկ` օրինակ Միկի Ռուրկը: Այսպիսի վիճակագրություն է ներկայացրել սեքս-խանութներից մեկը:

Արտադրողները հույս ունեն, որ հենց դեկտեմբերին ամենաշատ սեքս-խաղալիքներ կվաճառեն: Նրանց խոսքով` դեկտեմբերը տարվա ամենաեռուն շրջանն է:

1in.am