Հիդրոցեֆալիայով տառապող երեխայի ծնողներն օրական ընդամենն 2 դոլար են վաստակում և հույս ունեն, որ մարդիկ կօգնեն իրենց փրկելու փոքրիկին:
Դիլլա Անարջիա Ադիլան ծնված օրվանից տառապում է հիդրոցեֆալիայով. այս հիվանդությանը բնորոշ է ուղեղում հեղուկի կուտակումը:
3-ամյա աղջնակի գանգը ծնվելու ժամանակ սովորականից մեծ էր, իսկ հիմա այն 100 սմ շրջագիծ ունի, 3 անգամ
Ինդոնեզիայում բժիշկները երեխային ծանր վիճակի պատճառով չեն փորձում վիրահատել: Աղջկան փրկել հնարավոր է Բրիտանիայում, սակայն, ընտանիքն այդքան գումար չի կարողանում կուտակել, իսկ ցանկացած հապաղում կարող է հանգեցնել մահվան: Դիլլայի ծնողներն անկեղծորեն հավատում են, որ բարի մարդիկ կօգնեն իրենց բալիկին դուրս գալ այդ վիճակից:
«Մեր սիրտը կտոր-կտոր է լինում, երբ տեսնում ենք փոքրիկի տառապանքները: Վիրահատությունը թանկարժեք է, սակայն դա էլ փրկություն չի երաշխավորում: Մեզ մնում է աղոթել և հրաշքի սպասել»:
Ankakh.com