Հանրապետությունում 300 երեխա անօթեւան է

Յուրաքանչյուր տարի միայն մանկատների 35-40 շրջանավարտ ունենում է բնակարանային խնդիր, որը լուծում է պահանջում: Այս տարվա դրությամբ հանրապետությունում 300 երեխա չունի մշտական բնակության վայր. նրանք անօթեւան են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որոշ խնդիրների հետ կապված 2008-2009 թվականներին անօթեւան երեխաների համար բնակարաններ չեն գնվել: Սակայն այս տարի, այդ խնդրի լուծման նպատակով որոշակի քայլեր են կատարվել: Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարաններ են

հատկացվելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, իսկ Մարալիկում' 12 բնակարան:

Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերից բնակարանների տրամադրման նպատակով բնակարանի կարիք ունեցող 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանցից միայն մեկն է համաձայնել ստանալ նախատեսված բնակմակերեսը, իսկ 13-ը նախընտրել են ստանալ առանձին բնակարաններ:

ՀՀ օրենսդրության համաձայն' Հայաստանի Հանրապետությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց պարտավոր է ապահովել մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունով, իսկ հնարավորության դեպքում' մեկսենյականոց բնակարանով: