NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զրուցել է Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ, մարզերում սեռական առողջությանն առնչվող խնդիրների շուրջ:
-Պարոն Շահրամանյան, վերջին մեկ տարում կարծես թե ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին, ավելացե՞լ են արդյոք բժկին դիմողները:
-Եթե տարանջատենք մարզերում եւ Երեւանում ապրող հիվանդներին, կա՞ տարբերություն դիմողների թվի, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքի մեջ:
Բնականաբար, դիմողների շարքում ավելի շատ են մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի է երեւանաբնակներին: Մարզերի բնակիչներն այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության փոքր թիվը: Բացի այդ, նաեւ առկա է տրանսպորտի եւ տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունն ապահովելու համար ցանկալի է, որ պացիենտը լինի բժշկի հսկողության ներքո, ինչն այս դեպքում չի հաջողվում:
-Ի՞նչ հարցերով են մարդիկ ավելի շատ դիմում ձեզ:
Մեզ դիմում են բոլոր այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետեւյալ խնդիրներով՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեքսուալ խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզով եւ այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր եւ այլն: Կանայք դիմում են հետեւյալ խնդիրներով` անօրգազմիա, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն եւ այլն:
-Եթե խոսենք առանձին մարզերով, որ մարզերից են ավելի շատ դիմում բժշկին, ինչ հիվանդություններով ու ավելի շատ որ տարիքի մարդիկ:
Ավելի ցայտուն պատկեր է տղամարդու անպտղության պարագայում: Հատկապես անպտղության դեպքեր առավել հաճախ գրանցվում են այն մարզերից եկած տղամարդկանց մոտ, ովքեր իրենց աշխատանքի բերումով շփվում են քիմիական եւ թունավոր նյութերի հետ (Ալավերդի, Քաջարան): Թեեւ պետք է փաստեմ, որ Երեւանի տղամարդկանց վերարտադրողական` մանկածնման ֆունկցիան էկոլոգիական աղտոտվածության առումով նունպես հարվածի տակ է:
Հարցազրույցը` Էդվարդ Արզումանյանի