Արտամարմնային բեղմնավորման վերջին տեխնոլոգիաներից մեկը կոչվում է TESE` ամորձու հյուսվածքի ասպիրացիա սպերմատոզոիդների հայտնաբերման նպատակով: Ինքն իրենից ներկայացնում է բարդ տեխնոլոգիա: Այս մեթոդի շնորհիվ նույնիսկ այն տղամարդիկ, որոնց սերմի մեջ չեն հայտնաբերվում սպերմատոզոիդներ, կարող են ունենալ իրենց առողջ սերունդը: Այս մեթոդը
"Շենգավիթ" ԲԿ-ի "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոնի արհեստավարժ էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանը նշում է, որ տղամարդու սերմնահեղուկի մեջ սերմնաբջիջ չհայտնաբերելու դեպքում կատարվում է ամորձու հյուսվածքի ասպիրացիա: Այսինքն մեթոդի կիրառման ժամանակ հայտնաբերվում են եզակի սպերմատոզոիդներ, որոնք ենթարկվում են մանրակրկիտ զննման և ընտրվում են ամենաառողջ սպերմատոզոիդները, որոնք էլ հատուկ մանրադիտակի միջոցով ներարկվում են կնոջ ձվաբջջի մեջ:
Արդյունքում ստացված սաղմերը տեղադրվում են կնոջ արգանդի մեջ և ստացվում է երկար սպասված հղիությունը:
Հայաստանում նման զույգերը քիչ չեն, սակայն այսօր վստահորեն կարող ենք ասել, որ նրանք ևս արդեն կարող են ունենալ իրենց սեփական երեխաները:
Եթե առաջ նման զույգերին առաջարկվում էր դոնորական սերմնավորում, ապա այս նոր տեխնոլոգիայի միջոցով զույգերը կկարողանան ունենալ իրենց երեխաները: Իհարկե, դժվար մեթոդ է, բայց արդյունավետ:
Բոլոր այն զույգերը, ովքեր կարիք ունեն նման մեթոդի կիրառման, կարող են դիմել “Շենգավիթ” ԲԿ-ի Մարդու Վերարտադրողական Առողջության Կենտրոն:
Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են:
“Շենգավիթ” ԲԿ-ի Մարդու Վերարտադրողական Առողջության Կենտրոն
+374 10 499 867