ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագծին:
«Հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ: