Յակուտիայում 12-ամյա աղջիկը մինչեւ ծննդաբերություն նույնիսկ չի հասկացել, որ հղի է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով elnashra.com–ը, ծննդաբերության ցավերը սկսվել են հենց դասի ժամանակ: Ուսուցիչներն անմիջապես շտապ օգնություն են կանչել, սակայն անգամ մեծահասակները չեն կռահել հղիության մասին:
Պարզվել է, որ երեխայի հայրը նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ է: