Երեխաների տրամադրվածությունն ալկոհոլի նկատմամբ ձևավորվում է բացառապես մոր վարքի ազդեցությամբ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հիմնվելով Demos հետազոտական կենտրոնի տվյալների վրա։
Այս տվյալներն արձանագրվել են 30 տարվա ընթացքում 18 000 մարդու հարցման արդյունքում: Փորձարկման ենթարկված բոլոր մադրիկ ծնվել են 1970 թ.: Նրանք առաջին անգամ հարցման են ենթարկվել 16 տարեկան հասակում, երբ դեռ բոլորովին դեռահաս էին։ Ապա
Պարզվել է, որ 16 տարեկան պատանին ալկոհոլ օգտագործում է, քանի որ իր միջավայրում դա ընդունված է, և նրան քիչ է հետաքրքրում՝ ծնողներն օգտագործում են ալկոհոլ, թե` ոչ:
Սակայն արդեն 34 տարեկան հասակում ալկոհոլի նկատմամբ իրենց հակումներում նմանվում են մորը, ինչը ձևավորվում է մանուկ հասակում:
Հետաքրքիր է, որ գիտնականներին չի հաջողվել նմանատիպ կապ հայտնաբերել հոր ալկոհոլ օգտագործելու սովորույթի և մեծ հասակում երեխաների վարքի միջև: Գիտնակնները դա բացատրում են նրանով, որ հայրերը մեծ մասամբ ալկոհոլային խմիչքը տանից դուրս են օգտագործում: Իսկ մայրերը խմիչքների օգտագործման ժամանակ ավելի մեծ հավանականություն ունեն նկատվելու երեխաների կողմից:
Փորձագետները նշում են նաև, որ ալկոհոլի նկատմամբ հակումներ ունեն նաև այն ընտանիքների երեխաները, որտեղ ամուսինները բաժանված են, և ծնողը երեխային լքել է մինչև 5 տարեկան հասակը, կամ այն ընտանիքներում, որտեղ տիրում է «մայրիշխանություն»։
Աղբյուրը` www.1in.am