Քաղցրը վնասում է երեխայի հիշողությունը

Շաքարավազով շատ ուտելիքների օգտագործումը բերում է ոչ միայն քաշի ավելացման, այլև հիշողության վնասմանը: Նման եզրակացության են եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:



Նկատենք, որ տարիներ շարունակ շաքարավազը համարվել է հիշողության բարելավման միջոց, ու եթե ինչ-որ մեկը բողոքում է հիշողության վատացումից, ապա մեր տատիկներն ու տարեցներն անպայման խորհուրդ են տալիս շաքարաջուր խմել:

Գիտնականները փորձն անցկացրել են կրծողների վրա: Նրանց տվել են անսահամանափակ քանակությամբ քաղցր օշարակ: Փոքրիկ առնետները խմել են դա մեծ քանակությամբ, արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել հիշողության հետ կապված խնդիրներ: 

Նրանց ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու բջիջների բորբոքում է ի հայտ եկել, ինչպես նաև հայտնվել են նախադիաբետային նշաններ:Սակայն այն առնետները, որոնք շաքար չեն օգտագործել, նման խնդիրներ չեն ունեցել:

Աղբյուրը` http://www.panorama.am/