Տատիկ-պապիկների օգնությունը նախկինի պես անհրաժեշտ է ծնողներին

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, տատիկներն ու պապիկները կարևոր դեր են խաղում ծնողների որոշումների ու թոռնիկների բարեկեցության վրա: Նրանց օգնությունն ու զգացմունքային աջակցությունը մայրիկների մոտ հաճախ մեծացնում է երկրորդ կամ երրորդ երեխա ունենալու ցանկությունը: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:



Հետազոտությունն անցկացվել է եվրոպական ութ երկրներում՝ Ֆրանսիա, Նորվեգիա, Բուլղարիա, Լիտվա, Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա: Երբ մայրիկներն ունեցել են ամուսնու հայրիկի կամ մայրիկի աջակցությունը, նրանք հաճախ որոշել են էլի երեխաներ ունենալ:

Միաժամանակ տատիկ-պապիկների խնամքն ունի նաև բացասական հետևանքներ, օրինակ, եթե մինչև երեք տարեկանը խնամել են նրանք, ապա երեխան ավելի հակված է ավելորդ քաշ հավաքելու, քան մայրիկի խնամքի դեպքում:

Գիտնականները նշում են, որ նախկինի պես Եվրոպայում պապիկն ու տատիկը համարվում են ընտանիքի մաս, չնայած հաճախ նրանց դերը քաղաքական գործիչները թերագնահատում են: Հետազոտողներն այն կարծիքին են, որ իրենց ուսումնասիրության արդյունքները նրանց հիմք կտան մշակել ընտանեկան նոր քաղաքականություն:

Աղբյուր` http://www.panorama.am/