Պատրաստ ենք քննարկել հղիության նպաստների փոփոխությունների հետ կապված բոլոր առաջարկությունները. Արտեմ Ասատրյան

Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության, ԿՀԻԿ հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ:

Նշենք, որ առաջին անգամ է, որ օրենքի հեղինակները քննարկում կազմակերպում են ոչ թե առաջարկներն ընդունվելուց հետո, այլ՝ առաջ և նախարարությունը բաց է՝ առաջարկներ ընդունելու համար: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ աշխատող մայրերից պահվող գումարների չափն ու համամասնությունը, պայման սկզբունքները տակավին որոշված չեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստները վերանվանել «մայրության նպաստ»: Նաև 2015թ-ից նախատեսվում է կրճատվել աշխատանք ունեցող հղիներին տրվող նպաստները, իսկ 2016թ-ից սկսած՝ այն պետք է վճարվի նաև չաշխատող կանանց: 

Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն այս նպաստը տրվում է միայն աշխատանք ունեցող կանանց: Ըստ նախարարության տվյալների՝ ներկայումս հանրապետությունում հղիության և ծննդաբերության նպաստ ստացող աշխատող կանանց թիվը կազմում է 13 հազ., իսկ չաշխատողներինը՝ 30 հազ.: Այսինքն` օրենքի ընդունումից հետո ևս 30 հազ. կին կօգտվի այս նպաստից, սակայն աշխատող կանանց տրվող նպաստը այլևս չի փոխհատուցվի 100%-ի չափով:

Շարունակությունը` http://www.tert.am/