ԱԺ-ն ընդունել է հղիության արձակուրդի մասին վիճահարույց օրինագիծը. Ընդդիմադիրները չեն քվեարկել

ԱԺ-ն դեկտեմբերի 1-ին ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Մինչև քվեարկությունը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արել նրանց, ովքեր դեմ են, նույնպես չմասնակցել քվեարկությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից խոսել է Նաիրա Զոհրաբյանը` նշելով` նախագիծը լրջագույն քննարկումների կարիք ունի և ռիսկեր է պարունակում.

«Նորից եմ կրկնում, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչև որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»:

 

Մանրամասն` http://www.panarmenian.net/