ՀՀ կառավարությունը հաստատել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ որի՝ 1-ին և 2-րդ երեխաների ծնվելու համար պետությունը ծնողներին կտրամադրի 50 հազար դրամ։ Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում, նախկին 430 հազար դրամի փոխարեն
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում (ձևաթուղթ է, որը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (բաժնի) կողմից),
2. Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը,
3. Երեխայի(ների) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
4. Ծնողի և երեխայի(ների) հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
5. Անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`
ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը:
Եթե երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը նշանակելու և վճարելու համար երեխային հետ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցիչը (ծնողը) դիմում է ներկայացնում սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին (սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ «Փարոս»-ի փոխարեն):
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը,
2) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ մահվան վկայականը,
3) եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում 3-րդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար՝ ներկայացվում են նաև.
ա) ընտանիքի մյուս երեխաների անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները,
բ) երեխաների (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ հայրության ճանաչման վերաբերյալ և այլն),
գ) ըստ անհրաժեշտության՝ ընտանիքի մյուս երեխաների՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելը, օտարերկրյա պետության հաստատությունում սովորելը, ազատազրկման վայրում գտնվելը հաստատող փաստաթղթեր:
Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ: