Նոյեմբերի 2-ից Արցախի երեխաները պատվասատվելու են նաև պնևմակոկային վարակի դեմ

ԼՂՀ առողջապահության նախարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները նոյեմբերի 2-ից սկսած պատվասատվելու են նաեւ պնեւմակոկային վարակի դեմ։ Հայաստանի Հանրապետությունում մինչեւ մեկ տարեկան երեխաներն այդ պատվաստանյութը ստանում են 2014 թ. սեպտեմբերից։

Ըստ մասնագետների՝ այն հիմնականում հակացուցումներ չունի եւ անվտանգ է։

Առաջին պատվաստումը փոքրիկները կընդունեն մեկ ու կես, երկրորդը` երեք, իսկ երրորդը չորս ու կես ամսական հասակում։

Այդ պատվասանյութը ստանում են  նաեւ Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Վրաստանի երեխաները։ Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով:

Պնեւմակոկային վարակների մանրէները հանդիպում են բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ, սակայն օրգանիզմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետեւանքով դրա հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբ, ուղեղի թաղանթի բորբոքում (մենինգիտ)։

Ըստ մասնագետների՝ հիվանդության սրացումն ընթանում է շատ արագ եւ 1/5 հարաբերությամբ կարող է անբարեհաջող ընթացք ստանալ։

 

Աղբյուրը՝ 168.am