ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա

Վերջին տվյալով` Եղվարդում  հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ: Նրանց մի մասն արդեն դուրս է գրվել։ Բոլորն էլ Եղվարդի 1-ին մանկապարտեզի սաներն են։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Փորձանմուշներ են վերցվել ինչպես օրվա ճաշատեսակից, այնպես էլ պահեստավորված սննդից: Միջոցներ են ձեռնարկվում` պարզելու երեխաների թունավորման աղբյուրը: