Ներկայացնում է MIRASO Training Centre-ի համահիմնադիր Արփինե Գաբրիելյանը։
Ինչու՞ ստեղծեցիք կենտրոնը
Կարևորելով կրթության դերը հասարակության և տնտեսության զարգացման գործում՝ ցանկություն առաջացավ մեր ներդրումն ունենալ կրթական ոլորտում՝ կազմակերպելով պրակտիկ դասընթացներ:
Ինչպես ասել է Կոնֆուցիոսը, «Ընտրի՛ր այն աշխատանքը, որը սիրում ես, և կյանքում ոչ մի օր ստիպված չես լինի աշխատել»։ Սա հենց մեր մասին է, քանի որ MIRASO-ն պարզապես բիզնես չէ, այլ այն աշխատանքը, ինչով սիրում ենք զբաղվել և ինչից հաճույք ենք ստանում։ Ինքներս էլ անընդհատ նոր ուղղություններ և մասնագիտություններ ենք ուսումնասիրում և մշտապես աշխատում ենք ավելացնել մեր գիտելիքները, քանի որ տեղում դոփելը մեզ համար չէ։
Ինքս միշտ կարևորել եմ նոր գիտելիքներ ձեռքբերելու անhրաժեշտությունը: Ներկայումս էլ լինելով երկու փոքրիկ բալիկների մայրիկ՝ չեմ դադարում կարդալ, ուսումնասիրել, նոր գիտելիքներ ձեռքբերել, առանց այդ պրոցեսի չեմ պատկերացնում կյանքս, որքան էլ որ առօրյա գործերը շատ լինեն:

Ո՞րն է կենտրոնի նպատակը
Կարծում եմ՝ աշխատաշուկայում մշտապես պահանջված լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել սեփական անձի զարգացման վրա, քանի որ այսօր կյանքը բավական դինամիկ է, և օրեցօր զարգանում են գիտությունն ու նորարությունը:
Աշխարհի շատ երկրներ վաղուց հասկացել են, որ երկրի տնտեսության զարգացման հիմքը կրթությունն է՝ սկսած հենց դպրոցից: Շատ հետաքրքիր մշակույթ ունի Ճապոնիան, որտեղ շատ է կարևորվում կրթության դերը: Պարբերաբար ուսումնասիրում եմ ճապոնական մեթոդները թե՛ կրթության և թե՛ կառավարման ոլորտում: Ճապոնական մենեջմենթը նույնպես շատ հետաքրքիր է: Ճապոնական կազմակերպություններում ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անձը նախ պետք է անցնի կազմակերպական կառուցվածքի բոլոր օղակներով, որպեսզի երբ ղեկավար դառնա, հստակ պատկերացնի բոլոր աշխատակիցների գործառույթները և աշխատանքային խնդիրները: Ուզում եմ, որ մեր երկրում նույնպես երեխաներն ու երիտասարդները կարևորեն գիտելիքներով հարուստ լինելու առավելությունները:
Մեր նպատակը, այսպիսով, կրթված հասարակության ձևավորմանը նպաստելն է։

Ի՞նչ է առաջարկում կենտրոնը երեխաների համար
Մեզ մոտ սովորում են 6 տարեկանից սկսած: Աշակերտների համար ունենք դասապատրաստման ծառայություն, ինչը հարմար է հատկապես աշխատող մայրիկների համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում զբաղվել երեխաների տնային աշխատանքներով: Տնային հանձնարարությունները ուսումնական կենտրոնում կատարելը հնարավորություն է տալիս երեխաներին երեկոյան աշխատանքից եկած ծնողների հետ պարզապես խաղալ, զրուցել և շփվել առանց դասերի: Ունենք նաև առարկայական պարապմունքներ լեզուների և մաթեմատիկայի գծով։
Ի՞նչ եք առաջարկում մայրիկներին
Մեզ մոտ սովորում են նաև շատ մայրիկներ, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել և աշխատանքի անցնել երեխաների մեծանալուց հետո կամ պարզապես վերապատրաստվել և խորացնել գիտելիքները: Մասնավորապես, MIRASO-ում կարելի է սովորել՝
- Հաշվապահություն և հարկային օրենսդրություն,
- Ֆինանսական վերլուծություն և կառավարում,
- Արժեթղթերի առևտուր և ֆինանսական ածանցյալներ,
- Ms Excel ծրագիր,
- Power BI ծրագիր,
- SQL Basics ծրագիր,
- Լուսանկարչություն և նկարների մշակում Photoshop և Lightroom ծրագրերով,
- Գրաֆիկական դիզայն,
- Մարքեթինգ և SMM,
- Ռեստորանային բիզնեսի վերլուծություն։
Եվ վերջում՝ իսկ ինչու՞ է կենտրոնը կոչվում MIRASO
Այո, իսկապես շատերին կարող է հետաքրքրել՝ իսկ ինչու՞ MIRASO: Անվան շուրջ երկար ենք մտածել, և վերջում ընտրեցինք MIrzoyan RAfayel, SՕfia հապավումը, քանի որ MIRASO-ն էլ, կարծես, մեր երեխան լինի, ամփոփում է մեր երեխաների անունները։ Ինչպես նաև «miraso» հունարենից թարգմանաբար նշանակում է «տարածում եմ», ինչը համապատասխանում է մեր գաղափարին․ մենք գիտելիք ենք տարածում․․․․
Որտե՞ղ է գտնվում կենտրոնը
Երևան, Դավիթաշեն, Փիրումյանների 4/3 հասցեում։
Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել
Հեռ․ (374) 55-377-317
Կայք՝ www.miraso.am
FB՝ Miraso Training Centre





