Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծնողական չափազանց սերն ու հոգատարությունը կարող են վնասել երեխային: Այս մասին գրում է Emerging Adulthood ամսագիրը: Դրա հետևանքները կարող են լինել ցածր ինքնագնահատականը կամ ռիսկի հակված վարքը, օրինակ՝ ալկոհոլի նկատմամբ հակվածությունը:
«Մեք կարծում էինք՝ ինչ-որ դրական բան կա ծնողական չափազանց հոգատարության մեջ, բայց մենք դա չգտանք»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Լարրի Նելսոնը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հատկապես վնասակար է հասունացման շրջանում չափազանց վերահսկողությունը՝ ուշադրության և ջերմության պակասի համադրությամբ:
Երիտասարդները, ըստ գիտնականների, մեծ ինքնուրույնության կարիք ունեն որոշումներ ընդունելու համար, բայց դա չպետք է անդրադառնա ծնողների կողմից հոգատարության և աջակցության վրա:
Աղբյուրը`1in.am