Երեխաներին կարող են թույլատրել փոխել սեռը՝ դրան նախապատրաստելով դպրոցական տարիքից

Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգում գործող հիմնադրամն առաջարկում է 9 տարեկան երեխայի համար դեղամիջներ դուրս գրել, որոնք կդանդաղեցնեն սեռական հասունությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:

Դա սեռի փոփոխման վիրահատությանը տանող առաջին քայլը կհանդիսանա: Նմանատիպ նշանակումները կարող են ստանալ այն երեխաները, ովքեր կցանկանան հակառակ սեռին պատկանել: Նախաձեռնությունը հասարակության մեջ բողոքի ալիք է բարձրացրել:

Խոսքը վերաբերում է հիպոթալամուսի բլոկատորների ամենամսյա ներարկմանը: Դրանք դանդաղեցնում են սեռական օրգանների ձևավորումը՝ արտադրվող սեռական հորմոնների՝ տեստոստերոնի և էստրոգենի արգելափակման միջոցով:

Արդյունքում՝ տղաների մոտ ձայնային փոփոխություն չի նկատվում և դեմքին մազային ծածկույթ չի առաջանում, իսկ աղջիկների մոտ ամսական ցիկլի դադար է տեղի ունենում: Սեռափոխման այս տարբերակը վիրաբուժական նկատառումներով առավել դյուրին է դառնում:

Աղբյուրը՝ http://www.tert.am/