Դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 533 երեխա՝ 287 տղա, 246 աղջիկ:
Իսկ Շիրակի մարզում այս տարվա առաջին ութ օրերին լույս աշխարհ է եկել 67 մանկիկ, այդ թվում երկու երկվորյակ: Նորածիններից 34-ը տղա են, իսկ 33-ը՝ աղջիկ: Փոքրիկներից 23-ը ծնվել են Գյումրիում:
2017-ի առաջին 4 օրերի ընթացքում 35 երեխա է լույս աշխարհ եկել Գեղարքունիքի մարզում: Ամանորի գիշերը 4 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը, երկուսը՝ Վարդենիսի հիվանդանոցում, մեկը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում եւ մեկը՝ Սեւանի բժշկական կենտրոնում: