Բարի լուր պստիկ Գոռից :)

Ես Գոռ Նավասարդյանն եմ, արդեն 2 տարեկան: Ծնվել եմ 2013 թվականի հուլիսի 17-ին Շենգավիթ ԲԿ-ում: Ինձ ու մայրիկիս օգնել է լույս աշխարհ գալ Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Լիլիթ Սուվարյանը:

Ուրախ եմ հայտնել, որ անցյալ շաբաթ Շենգավիթ ԲԿ-ում ծնվել է 50 երեխա` 33 տղա և 17 աղջիկ:

Շնորհավորում ենք բոլոր մայրիկ-հայրիկներին, իսկ փոքրիկներին մաղթում գունավոր մանկություն: