Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ հատուկ այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում:
Ըստ այդմ, 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում՝ 42.874 տնային կանչ:
Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:
Շարունակություն՝ http://www.aysor.am/