Կորոնավիրուսով վարակված փոքրիկներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի տվյալով՝ այս պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։

Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։  Այս 17 երեխաներից 15-ի մայրերի  մոտ ևս հաստատվել է Covid 19։