«Ղողանջ» հասարակական կազմակերպությունը «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ մարտից սկսում է «Պատանի նորարար» նախագիծը` նախատեսված 12-16 տարեկանների համար: Ծրագրի շրջանակում մասնակիցները կսովորեն՝
1. խաղերի ծրագրավորում
2. 3D մոդելավորում
3. կառավարվող ռոբոտների պատրաստում
4. համակարգչային ծրագրեր
5. թվային սարքերի աշխատանքի սկզբունքները
6. տնտեսության զարգացման հիմունքները
«Պատանի նորարար» նախագիծը կամրապնդի և կզարգացնի դպրոցական գիտելիքը, կսովորեցնի թիմով աշխատել, կզարգացնի մտածողությունը և տրամաբանությունը, կտա բազմակողմանի նախնական մասնագիտական հմտություններ։
Գրանցվելու համար զանգահարել 095 530161 հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակ` Մոսկովյան 38, բն. 2 հասցեով:
Խմբակը գործելու է ԱՆՎՃԱՐ բոլոր հետաքրքրասեր և նախաձեռնող երեխաների համար: