Նորածիններին խնամելու համար արձակուրդում գտնվող մայրերին համարձակորեն կարելի Է դասել շատ ուժեղ մարդկանց կարգին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են եկել ավստրալական Milion Dollar Worman վերլուծական ընկերության աշխատակիցները, որոնք անկախ հետազոտություն են անցկացրել:
Ինչպես ասել Է ընկերության ղեկավար Լինետ Արգենտը, օրվա ընթացքում նորածիններին խնամող մայրերը հարկադրված են մոտ մեկ տոննա քաշ բարձրացնել: Այսօրինակ ցուցանիշներն ստացվում են այն հաշվարկից, ըստ որի՝ միջին վիճակագրական իննամսյա մանկիկը կշռում Է մոտավորապես տասը կիլոգրամ, եւ օրվա ընթացքում նրան գիրկն են առնում մոտավորապես 90 անգամ: «Հինգանգամյա կերակրումը, զբոսանքները, քնեցնելը,
«Ով կարող Էր մտածել, որ շարունակաբար երեխային գրկելը հանգեցնում Է այն բանին, որ օրվա ընթացքում բավականին տպավորիչ թիվ Է ստացվում,-ասել Է Արգենտը:-Բայց չԷ որ հազար կիլոգրամը համադրելի Է փղիկի քաշի հետ»: Ըստ որում նա հավելել Է, որ երեխաների հետ զբաղվելը համադրելի Է այն արդյունքի հետ, որն ստացվում Է մարզասրահում կատարվող վարժանքներից:
Արմենպրես