«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը մշակվել է դեռևս տարիներ առաջ: Այսօր այն պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից: Այս օրինագիծը նպատակ ունի նպաստել աճող սերնդի առողջ զարգացմանը:
-Մեր հիմնական նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը:Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում արտացոլված է, որ կրծքով սնուցումը միակ և այլընտրանք չունեցող սնուցումն է: Օրենքը կանոնագարգելու է նաև բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Բուժաշխատողը պարտավոր է երիտասարդ մորը տեղեկություն տալ կրծքով սնուցման կարևորության մասին: Բուժհաստատություններում նույնպես արգելվելու է արհեստական կերերի գովազդը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը:
Այս ծրագիրը ազգային ծրագիր է: Այն կնպաստի, որ յուրաքանչյուր ծնող պարտադիր կերպով երեխային կերակրի մայրական կաթով:
-Մեր բնակչության առողջության հիմքը սկսվում է նորածնին կրծքով կերակրելուց:Երեխային կրծքով
Ապացուցված է, որ կուրծք ուտող երեխաները յոթ անգամ ավելի քիչ են հիվանդանում թոքաբորբով, և նրանց մահացության ռիսկը տասն անգամ ավելի ցածր է:
-Եթե անգամ հանրությունը ոչ մի միջամտություն չանի, բայց ապահովի երեխայի ճիշտ կրծքով սնուցումը հենց ծնվելու պահից, ապա երեխայի մահացության աստիճանը կարելի է ամենաքիչը 10%-ով իջեցնել,- նշեց մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
Եթե կինը ծննդաբերել է,ապա կինը կարող է կրծքով կերակրել:Կարինե Սարիբեկյանի հավաստմամբ`կանանց 90-95 %–ի դեպքում մայրը կարող է կրծքով կերակրել:Առավելագույն 5%-ը չի կարող ,երբ ունի բնածին արատ կամ որևէ վիրուսային հիվանդություն:Այս դեպքում պետությունը երեխային կապահովի հատուկ կաթնախառնուրդներով:
Որքան էլ օրենքներ սահմանվեն, միևնույնն է, յուրաքանչյուր կին ինքը պետք է գիտակցի կրծքով կերակրելու կարևորությունը և դրանով ապահովի իր երեխայի առողջությունը: Ավելացնենք, որ կրծքով կերակրելը և’ մոր, և’ երեխայի առողջության գրավականն է:
Տաթև Հախնազարյան
1LUR.COM