Luxeria.am ինտերնետային կայքը ևս մեկնարկում է իր Վիկտորինայի հարցերը, որոնց ճիշտ պատասխանելով՝ կարող եք վաստակել յուրաքանչյուր հարցի համար 5000 դրամ:
Այս շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝
Հարց 1. Քանի՞ կտոր խմորեղեն կա Լյուքսերիայի Միկադո թխվածքի 500գ-ոց տուփերում:
Հարց 2. Ի՞նչ մրգից ստացված ջեմերով է պատրաստվում Լյուքսերիայի շոկոլադապատ Քուքիզը:
Հարց 3. Ո՞րն է Լյուքսերիա ընկերության առաքելությունը:
Հարց 4. Ինչու՞ է ընտրվել Լյուքսերիա բառը որպես բրենդ:
Հարց 5. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում Լյուքսերիայի ֆեյբուքյան էջում (https://www.facebook.com/pages/Luxeria/320607138068864), Like սեղմելուց հետո:
Հարցերին պատասխանելու համար խնդրում ենք անցնել այս հղումով http://luxeria.am/am/content/5/ կամ այցելել luxeria.am կայքի Վիկտորինա բաժին: Հաղթող կհամարվի այն մասնակիցը, որը ճիշտ կպատասխանի հարցին և պատահականության սկզբունքով կընտրվի համակարգչի կողմից:
Հարցերի ճիշտ պատասխանները, հաղթողների անունները կտեղադրվեն վիկտորինայի հաջորդ շաբաթվա նոր հարցերի հետ միաժամանակ:
Հարցերին կարող եք պատասխանել 13.05.2013-19.05.2013 ընկած ժամանակահատվածում:
Տեղեկատվություն. Աշխարհի ամենամեծ ամբողջական «Նապոլեոն» թխվածքը պատրաստվել է Շվեյցարիայում՝ 25 հրուշակագործների և տասնյակ կամավորների կողմից, այն կշռել է 4.2 տոննա, իսկ երկարությունը կազմել է 1221 մ: Նապոլեոնի պատրաստման համար ծախսվել է 864լ սերուցք, 576լ կաթ, 600կգ ալյուր, 432 կգ յուղ: Այն գրանցված է Գինես ռեկորդների գրքում: Այս հսկան պատրաստվել է թխվածքների արտադրությամբ զբաղվող մի ընկերության 25 ամյակի առթիվ: Լյուքսերիա ընկերությունն արդեն 6 տարի է հայկական շուկային ներկայացնում է «Նապոլեոն» թխվածքներ:
Elnor.am կայքը այս շաբաթ թարմացրել է իր Վիկտորինայի հարցերը և ամփոփել նախորդ շաբաթվա հաղթողների անունները: Եվ այսպես նախորդ շաբաթվա հարցերը հետևյալն էին՝
Հարց 1. Ո՞ր սփրեդներն են համարվում բուսասերուցքային:
Պատասխան. Այս հարցին, որպես ճիշտ պատասխան, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է Մերի Համբարյանի պատասխանը: Ճիշտ պատասխանն է՝ Բուսասերուցքային են համարվում այն սփրեդները, որոնք պարունակում են 15-49% կաթնայուղ:
Վաստակած գումարի չափը՝ 5000 դրամ:
Հարց 2. Ո՞ր ուտեստների հետ է սփրեդը հարմար օգատգործել:
Պատասխան. Այս հարցին, որպես ճիշտ պատասխան, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է Եվա Օհանյանի պատասխանը: Ճիշտ պատասխանն է՝ Սփրեդը հարմար է օգտագործել հացի հետ /բուտերբրոտներ/, խմորեղենի պատրաստման մեջ /խմոր, կրեմ/, տապակի համար /կարտոֆիլ, միս/, նաև խավարտներում՝ որպես համեղ հավելում /բրինձ, մակարոն, հնդկաձավար/:
Վաստակած գումարի չափը՝ 5000 դրամ:
Հարց 3. Ինչո՞վ է սփրեդը տարբերվում մարգարինից:
Պատասխան. Այս հարցին, որպես ճիշտ պատասխան, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է Գայանե Ներսեսյանի պատասխանը: Ճիշտ պատասխանն է՝ Սփրեդների բաղադրության մեջ հստակ սահմանափակում է դրած հիդրոգենացված յուղերի և տրանս-իզոմերների քանակության վրա:
Վաստակած գումարի չափը՝ 5000 դրամ:
Հարց 4. Էլնոր ապրանքանիշի որ սփրեդի վրա է նշված «համով» բառը:
Պատասխան. Այս հարցին, որպես ճիշտ պատասխան, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է Անուշ Անթանյանի պատասխանը: Ճիշտ պատասխանն է՝ “Համով” բառը գրված է շոկոլադե սփրեդի վրա:
Վաստակած գումարի չափը՝ 5000 դրամ:
Հարց 5. Ի՞նչ բուսական յուղեր են հիմնականում օգտագործվում սփրեդի արտադրության ժամանակ:
Պատասխան. Այս հարցին, որպես ճիշտ պատասխան, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրել է Աշոտ Դանիելյանի պատասխանը: Ճիշտ պատասխանն է՝ Սփրեդի արտադրության ժամանակ հիմնականում օգտագործվում են արմավենու և արևածաղկի յուղեր: Այն պարունակում է ավելի քիչ խոլեստերին:
Վաստակած գումարի չափը՝ 5000 դրամ:
Տեղեկատվություն.
Սփրեդի և սերուցքային կարագի տարբերությունները կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:
- Սերուցքային կարագը ստացվում է բացառապես կովի կաթի սերուցքից, իսկ սփրեդը՝ վերջինիս վրա բուսական յուղի ավելացմամբ:
- Սփրեդը կարագի պես ունի կաթի բուրմունք, նույն համը, ինչպես որ կարագը:
- Սփրեդը հեշտ է քսվում հացին (այստեղից էլ նրա անունը՝ spread, անգլ.՝ տարածել, քսել):
- Հեշտ է հալվում թավայի մեջ ,և ավելի համով է ստացվում կերակուրը:
- Հարմար է տաք ուտեստների՝ ապուրների, խավարտների, տապակաների և բուտերբրոտների համար: Լավ է համադրվում նաև ձկնկիթի հետ:
- Սփրեդն ունի բարելավված բաղադրություն. Կաթնային յուղի հետ միաժամանակ նրանում առկա են բարձրակարգ բուսական յուղեր, որոնք օգտակար են առողջությանը:
- Սփրեդը պարունակում է օգտակար հավելումներ և A, D, E վիտամիններ:
Այս շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝
Հարց 1. Ինչու՞ է նախընտրելի ձեռք բերել հայրենական արտադրության սփրեդ:
Հարց 2. Քանի՞ անգամ է ցուցադրվում Էլնորի գովազդը «Արարատյան խոհանոց» հաղորդման ընթացքում:
Հարց 3. Ի՞նչ է իրենից ներկայացնում Էլնորի ֆեյբուքյան էջի մայիսի 7-ի գրառումը:
Հարց 4. Ո՞ր թվականներին է առաջին անգամ սկսվել սփրեդի արտադրությունը:
Հարց 5. Խնդիր:
Սփրեդի օգտագործման օրական նորման կազմում է 20գ, Էլնոր 72.5% 500գ-ոց սփրեդի արժեքը 750 դրամ է, իսկ մրցակցինը՝ 1050 դրամ: Քանի՞ գրամ ավել սփրեդ կարող է գնել սպառողը տարվա կտրվածքով Էլնոր գնելու դեպքում տնտեսած գումարով:
Հարցերին պատասխանելու համար խնդրում ենք անցնել այս հղումով http://elnor.am/am/content/10/ կամ այցելել elnor.am կայքի Վիկտորինա բաժին:
Հաղթող կհամարվի այն մասնակիցը, որը ճիշտ կպատասխանի հարցին և պատահականության սկզբունքով կընտրվի համակարգչի կողմից:
Հարցերի ճիշտ պատասխանները, հաղթողների անունները կտեղադրվեն վիկտորինայի հաջորդ շաբաթվա նոր հարցերի հետ միաժամանակ:
Հարցերին կարող եք պատասխանել 13.05.2013-19.05.2013 ընկած ժամանակահատվածում: