Բրիտանական բարեգործական Save the Children («Փրկենք երեխաներին») կազմակերպությունը հայտարարել է, որ ծննդաբերող կանանց մեկ երրորդը երեխային լույս աշխարհ է բերում առանց մանկաբարձուհու օգնության։ Ըստ կազմակերպության հաշվարկների, աշխարհում կա 350 հազար մանկաբարձուհու պակաս, եւ եթե այդ պակասը լրացվեր, ապա հնարավոր կլիներ ամեն տարի փրկել ավելի քան մեկ միլիոն նորածնի կյանք։ Կազմակերպության ղեկավար Ջասթին Ֆորսայթն ասում է, որ հաճախ նորածինները մահանում են ամենատարրական գիտելիքների բացակայությունից, ինչպիսիք են երեխայի մեջքին ճիշտ խփելը կամ ճիշտ չորացնելը։ Նա նշում է նաեւ, որ աղքատ երկրներում ծննդաբերությունների ժամանակ երեխաներն ավելի շատ են մահանում, քան թե մալարիայի պատճառով։
Օրինակ՝ Եթովպիայում կանանց 94 տոկոսը ծննդաբերում է առանց որեւէ բժշկական օգնության, մինչդեռ
top-news.am