Չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. տարեկան կհասնի 2000-ի

Մոր և մանկան առողջության պահպանումը մնում է ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության գերական ուղղություններից մեկը, իսկ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխումը` հատուկ նշանակության խնդիր։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունում հերթական քննարկման ժամանակ ասել է Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

«Վարչապետն այդ առթիվ իր մտահոգությունը հայտնեց` որպես երկու դուստրով հպարտացող հայր` հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը»,-ընդգծել է նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` ներկայացնելով վերարտադրողական առողջության առկա իրավիճակը, նշել է, որ 2015 թվականի անցած 10 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 1200 ավելի ծնունդ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, Հայաստանում պարզ վերարտադրություն չկա։ Պտղաբերության գործակիցը 1990-ի 2,8-ից իջել է 1,6-ի։ Ժողովրդագրական այս խնդրի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` զույգերի վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, առաջին ամուսնության միջին տարիքի բաձրացումը և այլն։

Մանրամասն ` http://www.panorama.am/