Իտալական նորաձևության, թերևս, ամենատաղանդավոր դուետը` Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան, Միլանում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել են մայրությունը խրախուսող հագուստի նոր հավաքածու: Տաղանդավոր դիզայներները հերթական անգամ գովերգել են դասական կանացիությունը:
Dolce & Gabbana-ի նոր հավաքածուն, որի նմուշները կարված են անցած դարի 50-ական և 60-ական թվականներին հատուկ ռոմանտիկ ոճով, ստացել է Viva la Mamma անվանումը. այն նախատեսված է աշուն/ձմեռ-2015 սեզոնի համար: Ցուցադրության ընթացքում մոդելները պոդիում են բարձրացել փոքր երեխաների հետ` առաջացնելով հանդիսատեսի հիացմունքը:
Այս հավաքածուով Dolce & Gabbana-ն նպատակ է ունեցել տեղ հասցնել հետևյալ գաղափարը՝ կինը հիասքանչ է ցանկացած տարիքում և կարգավիճակում:
Աղբյուրը՝ tert.am
{gallery}Model_show{/gallery}



